«Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է․ «Ընտրություններից հետո, նախորդ շաբաթ հայտարարվել էր, որ Հայաստան կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Նախատեսվում էր նրա հանդիպումները Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ինչպես նաև` Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Այդ այցն այդպես էլ չկայացավ և որևէ պարզաբանում չտրվեց այն չեղարկելու վերաբերյալ։

Հիմա հայտարարվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթվա սպասվող այցի մասին, ով, ի դեպ, նախատեսում է այցելել ոչ միայն Հայաստան, այլև` Ադրբեջան։

Ի դեպ, ադրբեջանական ապրանքները Ռուսաստան արտահանվում են այնպես, ինչպես նախկինում, Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930