Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման

Օմանը, ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) հետ համակարգմամբ, ժամանակավոր տարանցիկ միջանցք է բացել Հորմուզի նեղուցում, որտեղով անցումը կիրականացվի առանց տուրքերի գանձման: Այս մասին ասվում է սուլթանության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Հիմք ընդունելով Հորմուզի նեղուցի նկատմամբ Օմանի Սուլթանության պատասխանատվությունը…., ինչպես նաև  միջազգային իրավունքի և ծովային իրավունքի նկատմամբ իր անփոփոխ հանձնառությանը համապատասխան, որոնք երաշխավորում են նեղուցում նավարկության ազատությունն՝ առանց տարանցման տուրքերի սահմանման…., Օմանը, Միջազգային ծովային կազմակերպության հետ համակարգմամբ, ընձեռել է ժամանակավոր ծովային միջանցքի օգտագործման հնարավորություն բոլոր նավերի համար», – նշված է փաստաթղթում:

Գերատեսչությունում հավելել են, որ այդ քայլը ձեռնարկվել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններին համապատասխան: Նոր երթուղով նեղուցով անցնել ցանկացող նավերը պետք է իրենց գործողությունները համակարգեն ՄԾԿ-ի հետ՝ այն կոորդինատներին համապատասխան, որոնք սահմանվել են կազմակերպության և Օմանի իշխանությունների կողմից:

Հունիսի 23-ին ՄԾԿ-ի գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը հայտնել է, որ կազմակերպությունն, Իրանի, Օմանի և ԱՄՆ իշխանությունների հետ սերտ համակարգմամբ, կսկսի Մերձավոր Արևելքում մնացած ավելի քան 11 000 նավաստիների տարհանումը։ Նրա խոսքով՝ հակամարտության հետևանքով զոհվել է 14 նավաստի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930