Բաժիններ՝

Վահագն աստծո արձանը վերադարձավ Երևանի կենտրոն

Հայկական դիցարանի Վահագն Վիշապաքաղ աստծո արձանը կրկին բացվեց Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում։

Այն նոր վայրում բացեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և արձանի հեղինակ Կառլեն Նուրիջանյանի զարմուհին` Ռուզաննա Ադամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արձանը Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի և «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի միջև գտնվող Ռուսաստանի հրապարակ։

Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագն Վիշապաքաղի արձանը ստեղծվել է 1969 թվականին (քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան) և այդ ժամանակ գտնվել է Լենինի, այժմ՝ Մաշտոցի պողոտայում։ 1980–ական թվականներին այն տեղափոխվել է Էջմիածնի խճուղի, այնուհետև՝ Իսակովի պողոտա։ Սա Երևանում Վահագնի երեք արձաններից մեկն է։ Եվս մեկը գտնվում է Արաբկիր համայնքի Վաղարշյան փողոցում (քանդակագործ՝ Վահե Հարությունյան), մյուսը՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի կողքի այգում (քանդակագործ՝ Սուրեն Նազարյան)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930