Բաժիններ՝

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը նվազել է $1 տրլն-ից ցածր՝ հասնելով $957 մլրդ-ի։ Այդ մասին հետևում է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսից» (Bloomberg Billionaires Index), որը հաշվարկվում է, մասնավորապես, ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։

Վերջին փոփոխությունների ընթացքում գործարարի կարողությունը կրճատվել է $118 մլրդ-ով։

Հունիսի 12-ին Մասկը դարձավ աշխարհում առաջին մարդը, որի կարողությունը գերազանցեց $1 տրլն-ը՝ իր հիմնադրած SpaceX ընկերության բաժնետոմսերի առևտրի մեկնարկից հետո։ Այսպիսով, նա գրեթե երկու շաբաթ պահպանեց տրիլիոնատիրոջ կարգավիճակը։

Ինչպես հաղորդվել էր հունիսի 22-ին, SpaceX-ի բաժնետոմսերը նվազում էին երեք օր անընդմեջ՝ արհեստական բանականության ոլորտի նախագծերը ֆինանսավորելու համար ներդրումային մակարդակի պարտատոմսերի առաջին տեղաբաշխման մասին հայտարարությունից հետո։ Բացի այդ, հունիսի 16-ից Nasdaq բորսայում Tesla-ի բաժնետոմսերը էժանացել են 4,14%-ով, իսկ SpaceX-ինը՝ 17,13%-ով, վկայում են առևտրի տվյալները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930