Վենսն ու Ռուբիոն Լիբանանի նախագահին հայտնել են հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների մոնիթորինգի մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին հայտնել են, որ ԱՄՆ-ն հետևում է Շվեյցարիայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ներառյալ՝ Լիբանանում հրադադարի ռեժիմի ամրապնդման ու համախմբման ծրագրերը։ Դրա մասին հաղորդում է Reuters-ը։
Վաշինգտոնում Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլի մեկնարկի ֆոնին հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ հրադադարի ռեժիմի ուժեղացման և դրա պահպանման վերահսկողության մեխանիզմի ստեղծման հարցերը դեռևս գտնվում են քննարկման փուլում։
Ավելի վաղ Վաշինգտոնում մեկնարկել էր Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների հերթական փուլը։
Բանակցությունների ֆոնին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը պահանջել է դադարեցնել իսրայելական բռնազավթումը։

