Լիբանանը գտնվում է Իրանի օկուպացիայի տակ․ Իսրայելի ԱԳՆ
Լիբանանը գտնվում է Իրանի օկուպացիայի տակ․ նման հայտարարություն է արել Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը։
«Լիբանանի ինքնիշխանությունը ոտնահարում են «Հեզբոլլահ»-ն ու Իրանը, ոչ թե Իսրայելը»,- ասել է նա։
«Ես չեմ կարծում, որ այս մոլորակի վրա կա որևէ այլ ազգ, որն իր հողի նկատմամբ իր իրավունքի մասին ավելի լավ փաստաթղթավորված ապացույցներ ունի, քան հրեա ժողովուրդը»,- հավելել է Սաարը։

