ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների 5-րդ փուլը. Աունը պահանջել է դադարեցնել օկուպացիան

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ երկիրը մերժում է Իսրայելի ներկայությունը Լիբանանի հարավում, ինչպես նաև ցանկացած օտարերկրյա միջամտություն՝ ներառյալ Իրանի կողմից, Վաշինգտոնում ընթացող Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հինգերորդ փուլի մեկնարկի ֆոնին։ Դրա մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Մենք չենք ընդունում ոչ մի բան, որը պակաս կլինի, քան իսրայելական օկուպացիայի դադարեցումը, և միևնույն ժամանակ՝ օտարերկրյա խնամակալության (հովանավորության) դադարեցումը, քանի որ մեր միակ ընտրությունը մեր ազգային ինքնիշխանությունն է, իսկ մեր միակ գրավը (հույսը)՝ լիբանանյան պետությունը»։ Ըստ նախագահի գրասենյակի՝ նշել է Աունը:

Նա միաժամանակ հույս է հայտնել, որ բանակցությունների նոր փուլը կլինի «վճռորոշ այն ամենին հասնելու ճանապարհին, ինչին մենք ձգտում ենք հանուն մեր ազգի և ժողովրդի բարօրության», այն է՝ «Լիբանանի ինքնիշխանության լիակատար վերականգնումը նրա հողի յուրաքանչյուր թիզի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930