Կայացել է Հայաստանի և Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը

Երևանում հունիսի 23-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ մանրամասնելով, որ նիստը նախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։

Հաղորդագրության համաձայն՝ նիստի օրակարգային հարցերի թվում էին ճանապարհային տուրքերի, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սահմանային անցակետերի գործունեությանն առնչվող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930