ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսել Ստամբուլյան համաձայնագրի հիման վրա

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսել Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանը, ինչպես բազմիցս նշվել է, պատրաստ է խաղաղ բանակցությունների Ուկրաինայի հետ, պատրաստ է բանակցել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, որոնք, հիշեցնենք, այն ժամանակ նախաստորագրվել էին ուկրաինական պատվիրակության կողմից, ինչը նշանակում է, որ նրանք գոհ էին ամեն ինչից», – ասել է Պուտինը։

Պուտինը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է վարվեն տեղում ստեղծված իրողությունների հիման վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930