ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի և գազի առաքումների ծավալներն արդեն վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ։
«Մենք նավթ և բնական գազ ենք մատակարարում Հորմուզի նեղուցով նախաճգնաժամային մակարդակով։ Մենք կարող ենք նաև գերազանցել դրանք», – Սպիտակ տանն ասել է նա լրագրողներին։
Ռայթը նաև հավելել է, որ երկու օր առաջ սահմանվել է Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումների օրական ծավալների ռեկորդային ցուցանիշ։
Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով՝ խախտելով ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը։ Հունիսի 21-ին Իրանի Tasnim գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հաղորդել է, որ Թեհրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև Լիբանանում զինադադար չհաստատվի և չվերացվեն իրանական նավթի վաճառքի սահմանափակումները:


