Բաժիններ՝

Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա մեկ տուժած. վիճակը միջին ծանրության է

Վառելիք տեղափոխող բեռնատարի և գնացքի բախման հետևանքով կա մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարը տեղի է ունեցել Արմավիրի մարզում, «Դալարիկ» կայարանի մոտ։

«Բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է»,– ասված է հաղորդագրությունում։

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հաստատեցին, որ մեկ անձ է հոսպիտալացվել, նա մարզային բուժհաստատություններից մեկում է։

«Առողջական վիճակը միջին ծանրության է։ Անձը գլխի շրջանում է վնասվածք ստացել, սակայն կյանքին սպառնացող վտանգ չկա»,– նշեցին նախարարությունից։

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից էլ հայտնել էին, որ վթարի հետևանքով վնասվել է կոնտակտային ցանցն ու լոկոմոտիվը։ Այս պահին վնասի չափը դեռ հայտնի չէ, ինչպես նաև այն` գնացքների ժամանակացույցը խախտվելո՞ւ է, թե՞ ոչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930