ԱՄՆ-ը նոր հակառազմածովային համակարգ է տեղակայել Օկինավայում
ԱՄՆ ծովային հետևակը հականավային հրթիռային նորագույն NMESIS համակարգ և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար նախատեսված MADIS հակաօդային պաշտպանության համակարգ է տեղակայել Ճապոնիայի Օկինավա կղզում։ Այս մասին հայտնում է Nikkei պարբերականը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այս քայլն ուղղված է հեռավոր կղզիներում հնարավոր ռազմական գործողությունների համատեքստում նավերի խոցման և հակաօդային պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի կարողությունների հզորացմանը։
NMESIS-ն իրենից ներկայացնում է հեռակառավարվող, անօդաչու անվավոր հարթակ՝ զինված «մակերևույթ-նավ» դասի հականավային հրթիռներով, իսկ MADIS-ը նախատեսված է դրոնների և ցածր թռչող օդային թիրախների ոչնչացման համար։ Երկու համակարգերն էլ աչքի են ընկնում բարձր շարժունակությամբ և կարող են արագորեն ծավալվել կղզիներում։
Նշվում է, որ այս համակարգերն անցնելու են Օկինավայում տեղակայված ԱՄՆ ծովային հետևակի 12-րդ առափնյա գնդի սպառազինությանը։

