Բաժիններ՝

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան

 

Հայաստանի պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթներով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բաժնի պետ Նաիրա Կիլիչյանը ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առանձնահատուկ կարևորում է պետություն–քաղաքացիական հասարակություն համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ և կենսունակ մշակութային քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, իրականացնելով բաց և թափանցիկ մշակութային քաղաքականություն, ամեն տարի դրամաշնորհային ծրագրերի միջոցով ֆինանսական աջակցություն է տրամադրում մշակութային հասարակական կազմակերպություններին, որոնք ուղղված են համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և հանրահռչակմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ևս ընդգծել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է։ Նա կարևորել է համայնքների կարիքների ընկալումն ու դրանց մշակութային ժառանգության պահպանությունը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930