Մոսկվան և Թեհրանը քննարկել են Մերձավոր Արևելքի կայունացման «ճանապարհային քարտեզը»
Ռուսաստանն ու Իրանը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել՝ նվիրված մերձավորարևելյան տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված հուշագրին։ Հանդիպումն անցկացրել են ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Կինշչակը և Իրանի ԱԳՆ ղեկավարի օգնական Մեհդի Շուշթարին։
Կողմերն ընդգծել են, որ հակամարտության բոլոր մասնակիցների կողմից այս պայմանավորվածությունների խիստ պահպանումը վճռորոշ նշանակություն ունի Պարսից ծոցի գոտում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում կայունության վերականգնման համար։

