Ինչի ա Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում հրաժարվել միջազգային հայցերից․ Դավիթ Գալստյան
Դավիթ Գալստյանը գրում է․
«Ինչի՞ ա Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում հրաժարվել միջազգային հայցերից
Մի փոքր օրինակի վրա նայենք։ Էսօր Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել ա Ադրբեջանի ԱԳՆ ՄԻԵԴ-ի որոշումից հետո։
Էն որոշումից, որով ՄԻԵԴ-ը ճանաչել ա Ադրբեջանի պատասխանատվությունը Քառօրյա պատերազմի ընթացքում մայոր Հայկ Թորոյանի խոշտանգումների և սպանության համար։
- Ադրբեջանը դժգոհում ա, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ա հարցականի տակ դնում։
- Ու էս էն պարագայում, որ ՀՀ իշխանությունները Ղարաբաղը ճանաչում եմ Ադրբեջանի մաս ու մի 250 անգամ դա պաշտոնապես կրկնել են։
- Դրանից առաջ Ալիևն ասում ա, որ իրանց սանկցիաներով էին սպառնում, եթե պատերազմ սկսեն։ ԵԱՀԿ ՄԽ կողմից Արցախը ճանաչել ստիպելու մասին Ալիևի 2016 թ․ հայտարարությունը էլ չհիշացնեմ։
- Երևի Բաքվում չեն նայել Ն․Փ․ և Co ելույթները այն մասին, որ ամբողջ գալակտիկան Արցախը շուտվանից ճանաչել էր Ադրբեջանի կազմում։
- Ամեն մի միջազգային հայց խնդրահարույց ա Ադրբեջանի համար ու (քիչ/շատ) զսպող մեխանիզմ ա։ Որոշումները եթե էսօր չեն աշխատի, ապա վաղը կաշխատեն, բայց կախված մնալու են։
Հ․Գ․ Էս էլ մի փաստ այն մասին, որ Ն․Փ․-ն «էջեր փակելու» ոչ իրավունք ունի, ոչ էլ հնարավորություն»։

