ՌԴ ԱԴԾ–ն հայտարարել է՝ կասեցվել է երկաթուղու վրա ահաբեկչության նախապատրաստումը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել է, որ ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնք, ըստ տվյալների, Կիևի հանձնարարությամբ պատրաստում էին ահաբեկչություն Մոսկվայի մարզի երկաթուղու վրա։

«Կասեցվել է Ռուսաստանի երկու քաղաքացիների հակաօրինական գործունեությունը, որոնք ներգրավված են եղել ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ։ Պարզվել է, որ նրանք կապի մեջ են մտել ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ և, գործելով իրենց կուրատորի հանձնարարությամբ, թաքստոցից վերցրել են ինքնաշեն պայթուցիկ սարք՝ Մոսկվայի տարածաշրջանի երկաթուղու հատվածում ահաբեկչություն իրականացնելու համար։ Նախատեսվում էր պայթեցնել վառելիք-քսանյութեր տեղափոխող գնացք», — ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930