Մեղրի այս տեսակն արտադրվում է միայն Թուրքիայում
Թուրքիայի Ռիզե նահանգի Իքիզդերե շրջանի Անզեր լեռնային արոտավայրում արտադրվում է հայտնի Անզերի մեղրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այն համարվում է հեղուկ ոսկի իր սահմանափակ բերքատվության և բուժիչ հատկությունների շնորհիվ։ Այս մեղրն արտադրվում է միայն Թուրքիայում։
Անզեր սարահարթում, որի բարձրությունը տատանվում է 2300-ից 3000 մետրի սահմաններում, կան ծաղիկների հարյուրավոր տեսակներ ու դրանով է պայմանավորված մեղրի յուրօրինակ համը։ Այն ունի «Աշխարհագրական նշում» գրանցում՝ իր որակը պաշտպանելու և ոչ օրիգինալ մեղրի մատակարարումը կանխելու համար:
Արժեքը տատանվում է 7 հազար լիրայի (55․000 դրամ) սահմաններում, բայց որոշ առցանց հարթակներում վաճառվում է մինչև 20 հազար լիրա (158․000 դրամ)։ Արժեքի տատանումները պայմանավորված են եղանակային պայմաններով ու տվյալ տարում բերքի քանակով։

