Նեթանյահուն կրկին uրում է իրավիճակը Մերձավոր Արևելքում. Կատարի վարչապետ
Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն առաջին անգամ չէ, որ Մերձավոր Արևելքում լարվածության սրման դրդիչ է դառնում։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ և ԱԳ նախարար Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին՝ դատապարտելով Լիբանանում իսրայելական զինվորականների գործողությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ցավոք, սա առաջին անգամը չէ, երբ Նեթանյահուն սրում է իրավիճակը տարածաշրջանում», – ասել է նա Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Կատարի կառավարության ղեկավարը անընդունելի է անվանել հրադադարի ժամանակ մի քանի օրվա ընթացքում Իսրայելի կողմից մոտ 100 լիբանանցիների սպանությունը։ Նա ընդգծել է, որ լիբանանյան հողերի շարունակվող օկուպացիան պետք է դադարեցվի, Լիբանանի ինքնիշխանությունը պետք է հարգվի։
Միաժամանակ վարչապետը նշել է, որ Վաշինգտոնը ճիշտ դեր է խաղում Լիբանանում Իսրայելի գործողությունների նկատմամբ։

