ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս
ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր թիմերն աշխատում են իրանցիների, կատարցիների և պակիստանցիների հետ, երեկ հիանալի առաջընթաց է ձեռք բերվել։ Բյուրգենշտոկում տեխնիկական մակարդակով աշխատանքը կշարունակվի գալիք շաբաթների կամ օրերի ընթացքում», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

