«Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ». Վարուժան Գեղամյան

Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության՝ AzerTelecom-ը Հայաստանին համացանցային տարանցիկ կապ է ապահովելու։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Քանի դեռ մանրամասները չկան, չեմ ուզում վերջնական պնդել, բայց առաջին հարցը, որ առաջանում է, հետևյալն է. ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ։

Ընդհանրապես պետք է հիշել. Ադրբեջանը չունի Հայաստանի հետ հավասար գործընկերության որևէ նպատակ։ Ցանկացած գործողության հիմքում ընկած է Հայաստանի դեմ տոտալ պատերազմի տրամաբանությունը. հայկական պետությունը առավելագույնս թուլացնել ու կախման մեջ դնել։ Ուստի այս լուրին լավատեսորեն մոտենալը, մեղմ ասած, միամտություն է»,- եզրափակել է Գեղամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930