Լիբանանում ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 4106-ի
Լիբանանի առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 2-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ռազմական էսկալացիայի հետևանքով զոհված քաղաքացիների վերջնական տվյալները։
«Ռազմական գործողությունների սրացման սկզբից ի վեր զոհված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4106-ի, իսկ վիրավորներինը՝ 12153-ի»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Փաստաթղթում հաղորդվում է, որ Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիա շրջանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածների հետևանքով մեկ օրում 49 մարդ է զոհվել, ևս 32-ը՝ վիրավորվել։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ կիրակի օրը իսրայելական ավիացիան հիմնական հարվածները կենտրոնացրել է Ալի-Թահեր բարձունքների ուղղությամբ, որտեղ պաշտպանական դիրքեր են զբաղեցնում շիա մարտիկները։ Տեղեկություններ են ստացվել նաև Քֆար-Թիբնիթ քաղաքի և Նաբաթիա էլ-Ֆաուկա արվարձանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին. կան տուժածներ, որոնց հստակ թիվն այս պահին ճշտվում է։

