«Ընտրություններն անցան, սակայն երկրում քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային հարց». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրություններն անցան, սակայն երկրում քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային հարց:

Ես չգիտեմ, թե արդյո՞ք որևէ մեկը հստակ թիվ ունի` բանտում կամ տարբեր խափանման միջոցների ներքո գտնվող անձանց մասին, բայց հստակ է, որ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում:

Այս պահին նույնիսկ խնդիր է իմացածդ մարդկանց թվարկելը, որպեսզի ինչ-որ մեկին բաց չթողես: Աշոտ Երկաթը, Արմեն Աշոտյանը ու շարունակվող ցանկ:

Դեռ չեմ խոսում տնային կալանքում գտնվող և քաղաքական և տեղաշարժի սահմանափակումներ ունեցող անձանց մասին` Դավիթ Համբարձումյանից, Սամվել Կարապետյանից, Արթուր Սարգսյանից մինչև Բագրատ և Միքայել Սրբազաններ:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930