Պենտագոնը ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ գործողության վրա ծախսել է առնվազն 40 միլիարդ դոլար. CNN
Իրանի դեմ ռազմական գործողության վրա Պենտագոնի ծախսերը կազմում են առնվազն 40 միլիարդ դոլար։ Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը կիրակի՝ հունիսի 21-ին՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) տվյալներին։
«Պատերազմի սկզբնական արժեքը կազմում է մոտ 40 միլիարդ դոլար, սակայն ընդհանուր արժեքը շատ ավելի բարձր է»,- ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես CNN-ին հայտնել է CSIS-ի ավագ խորհրդական Մարկ Կանցիանը, նշված գումարի մեջ ներառված են զինամթերքի, կորցրած տեխնիկայի և ռազմական բազաների վերականգնման ծախսերը։ Միևնույն ժամանակ, գնահատման մեջ ներառված չեն օպերացիոն ծախսերը, որոնք արդեն նախատեսված են ԱՄՆ պաշտպանության նախարարության 2026 ֆինանսական տարվա բյուջեում։ Պաշտպանական բյուջեի ընդհանուր ծավալը գերազանցում է 1 տրիլիոն դոլարը։
Բացի այդ, հեռուստաալիքի տեղեկություններով, ամերիկյան ռազմական գերատեսչությունն արդեն օգտագործել է մինչև 20 միլիարդ դոլար լրացուցիչ ֆինանսավորումից։ Ընդհանուր առմամբ այս նպատակների համար պահանջվել է 80 միլիարդ դոլար։

