«Լիբանանում անվտանգության գոտին կպահպանենք այնքան, որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու համար». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել է, որ զինված ուժերը կշարունակեն պահել «անվտանգության գոտին» հարավային Լիբանանում՝ Իսրայելի սահմանին մոտ, «որքան անհրաժեշտ լինի»։

«Մենք Լիբանանում ստեղծել ենք անվտանգության գոտի և այն կպահպանենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- Երուսաղեմում կայացած համաժողովի ընթացքում ասել է Իսրայելի վարչապետը:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտնել էր, որ իրենց զինվորականները ազատ են գործել առանց որևէ սահմանափակման՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով՝ վերահաստատելով, որ իսրայելցի զինվորականները չեն պատրաստվում լքել Լիբանանի հարավում 10 կիլոմետր խորությամբ «անվտանգության գոտու» դիրքերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930