Բաժիններ՝

Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն

Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան Ավան-Առինջ թաղամասում՝ «Այգի» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն երեք բետոնե էլեկտրասյուներ տապալվել են՝ փակելով նաև ճանապարհի երթևեկելի գոտիները։Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գեղամա մասնաճյուղի աշխատակիցները՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Հակոբյանի գլխավորությամբ, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել տապալված սյուները նորերով փոխարինելու գործին։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում։

Պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930