Բաժիններ՝

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն հանդես կգա նոր մրցումային հագուստով

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով, որն ունի նոր ու ինքնատիպ ձևավորում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիան։

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և հայկական արտադրության «Մելանտե» ընկերության համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի մեր մարզիկների մրցումային մարզահագուստը կլինի հայկական արտադրության։

Նոր դիզայնով մրցումային հագուստն ունի հիմնական կապույտ գույն, «Armenia» գրառումը և Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Թիկունքի հատվածում կլինի ֆեդերացիայի տարբերանշանը»։

Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930