Պետք է նայենք՝ անոմալ կարկուտներն ինչի հետևանք են՝ կլիմայի փոփոխությա՞ն, թե՞ այլ գործոնների. Փաշինյան
Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը, ով Հրազդանում ներկա է գտնվել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:
«Հանրապետությունում ամսվա տեղումները կարող են տեղի ունենալ ժամերի ընթացքում, պետք է նայենք՝ այս անոմալ կարկուտներն ինչի հետևանք են, կլիմայի գլոբալ փոփոխությա՞ն հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում», -ասել է նա։

