Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 7 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի ոստիկանությանը։
Բաննու շրջանի ոստիկանապետ Յասիր Աֆրիդիի խոսքով՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել, երբ ուղևորներ տեղափոխող բեռնատարը հարձակման է ենթարկվել հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով։
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել վիրավորներին հիվանդանոց տեղափոխող մեքենայի մոտ։

