Սպիվակովի կինը հայտնել է, որ ամուսինն ինսուլտ չի տարել, և նրա կյանքին վտանգ չի սպառնում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը ինսուլտ չի տարել։ Նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մաեստրոյի կինը՝ Սաթի Սպիվակովան։
Նա նշել է, որ դիրիժորը ինսուլտ չի ունեցել։ Նրա կարծիքով՝ տեղի ունեցածը զուտ «փչացած հեռախոսի» արդյունք է։
Սպիվակովան հայտնել է, որ առողջական խնդիրը ինքնին փոքր է։
«Կողքին գտնվող բժիշկները վստահ են, որ այն հաղթահարելի է», – ասել է գործակալության զրուցակիցը։
Սպիվակովան նաև հայտնել է, որ կյանքի համար վտանգներ չկան։
Ավելի վաղ Իլարիոն միտրոպոլիտը հայտնել էր, որ ժողովրդական արտիստը հոսպիտալացվել է՝ ինսուլտի կասկածանքով։

