Արաղչին պակիստանցի գործընկերոջը նախազգուշացրել է, որ հուշագրի ցանկացած խախտման համար պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է իր պակիստանցի գործընկերոջը, որ Միացյալ Նահանգները լիակատար պատասխանատվություն են կրում վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագրի ցանկացած խախտման, մասնավորապես՝ բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, պատերազմը դադարեցնելու պահանջի համար, հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը։
Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի հետ ունեցած հեռախոսազրույցում Արաղչին երախտագիտություն է հայտնել Իսլամաբադին միջնորդական ջանքերի և նախաձեռնությունների համար, որոնք հունիսի 18-ին հանգեցրել են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պետք է հավատարիմ մնան բոլոր ճակատներում պատերազմի դադարեցմանը, և որ ցանկացած խախտման պատասխանատվությունը կրելու է Վաշինգտոնը։
Իր հերթին Դարը ողջունել է դիվանագիտական առաջընթացը և հայտարարել, որ Պակիստանն աջակցում է բանակցությունների շարունակմանը ու դրական ու երկարատև արդյունքների հասնելու ջանքերին։
Նա հույս է հայտնել, որ գործընթացի հաջորդ փուլերը հաջողությամբ կպսակվեն։ Նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հարցերին և պայմանավորվել շարունակել խորհրդակցությունները։

