Ռուբիոն Լիբանանի նախագահի հետ քննարկել է հունիսի 23-25-ը Վաշինգտոնում կայանալիք Իսրայելի հետ բանակցությունների հաջորդ փուլը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 19-ին զրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Այդ մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թոմի Փիգոթի հաղորդագրության մեջ։

Փիգոթի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել «Լիբանանի ինքնիշխանությունն ապահովելու և այն վերականգնելու պատմական հնարավորությունն իրագործելու գործում նախագահ Աունի խիզախությունը»։

«Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Լիբանանի կառավարությանը՝ ինքնիշխան պետություն կառուցելու և հարևանների հետ խաղաղության հասնելու գործում։ Ռուբիոն ընդգծել է, որ Իսրայելի հետ երկկողմ բանակցությունները երկրի վերականգնման և բռնության շղթան կոտրելու միակ ուղին են։ Կողմերը քննարկել են հունիսի 23-25-ը Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը, որտեղ ակնկալվում է առաջընթաց գրանցել տևական խաղաղության հասնելու ճանապարհին։ Պետքարտուղարը նաև վերահաստատել է «Հեզբոլլահի» զինաթափման և Լիբանանի ողջ տարածքում պետական վերահսկողության վերականգնման անհրաժեշտությունը՝ կարևորելով այդ հարցում տարածաշրջանային դաշնակիցների հետ համագործակցությունը», — նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930