Բաժիններ՝

Հրդեհ՝ Դոմինիկյան Հանրապետության հյուրանոցներից մեկում. կա մեկ զոհ, տարհանվել է մոտ 1700 զբոսաշրջիկ

Դոմինիկյան Հանրապետության ափամերձ առողջարանային հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մեկ կին է զոհվել, և գրեթե 1700 զբոսաշրջիկ է տարհանվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել հանրահայտ Բայայիբե առողջարանային գոտում գտնվող Viva Wyndham Dominicus Beach հյուրանոցում։

Արտակարգ իրավիճակների ծառայության (DAEH) տվյալներով՝ զոհը Իտալիայի 46-ամյա քաղաքացի Ֆրանչեսկա Վալենտինոն է։ Եվս երեք մարդ հոսպիտալացվել է, իսկ վեցին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում։ Տուժածների թվում կան հյուրանոցի բնակիչներ, այցելուներ և փրկարար ծառայության աշխատակիցներ։

Տեղական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում երևում են Կարիբյան ծովի ափին բարձրացող սև ծխի թանձր ամպերն ու կրակով համակված հյուրանոցային համալիրի ծղոտե տանիքները։

Դոմինիկյան Հանրապետության Արտակարգ իրավիճակների կենտրոնի նախնական տվյալներով՝ կրակի արագ տարածմանը նպաստել են արմավենու տերևներից պատրաստված դյուրավառ տանիքներն ու ուժեղ քամին։

Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը, սակայն պատճառները դեռ պարզվում են։ Բոլոր հյուրերը տարհանվել և տեղավորվել են հարևան հյուրանոցներում։ Նույն ցանցին պատկանող կողքի՝ Viva Wyndham Dominicus Palace հյուրանոցը չի տուժել։

Իշխանություններն ընդգծել են, որ Բայայիբեում և հարակից շրջաններում զբոսաշրջային կյանքը շարունակվում է բնականոն հունով, իսկ տարածաշրջանի մյուս հանգստավայրերն աշխատում են առանց սահմանափակումների։

Դոմինիկյան Հանրապետությունը շարունակում է մնալ Կարիբյան ավազանի ամենապոպուլյար զբոսաշրջային ուղղությունը։ Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում երկիր է այցելել շուրջ 5,6 միլիոն զբոսաշրջիկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930