Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում

Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խատիբզադեն Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել Վաշինգտոնի հետ դիվանագիտական գործընթացը միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ մոտենա համաձայնագրի կատարմանը և երաշխավորի, որ Իսրայելը նույնպես կպահպանի Փոխըմբռնման հուշագրի պայմանները։

«Մենք պատրաստ ենք քայլ առ քայլ առաջ գնալ, եթե հակառակ կողմն էլ նույնպիսի լրջություն դրսևորի»,- նշել է Խատիբզադեն։

Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ չեղարկվել են ուրբաթ օրը Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։

Հարցազրույցի ընթացքում Խաթիբզադեն դատապարտել է նաև Լիբանանի ուղղությամբ Իսրայելի վերջին հարձակումները՝ ընդգծելով, որ Իսրայելի կողմից պատերազմի շարունակումը կհանգեցնի «ծանր և անխուսափելի հետևանքների»։

Նա հավելել է, որ Իրանը ձգտում է «խաղաղություն հաստատել բոլոր ճակատներում, այդ թվում՝ Գազայում», և պարզաբանել, որ հակամարտության հետ ունեցած անմիջական կապի պատճառով Լիբանանը ներառվել է Փոխըմբռնման հուշագրում։

Փոխըմբռնման հուշագրի 1-ին հոդվածում հստակ նշված է, որ Լիբանանում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներում հրադադար հաստատելու ավելի լայն համաձայնագրի անբաժանելի մասն է։

«Լիբանանում և ողջ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն չի լինի, քանի դեռ չի դադարեցվել օկուպացիան, և Իսրայելը չի ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին»,- ընդգծել է Խատիբզադեն։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցին՝ նա հայտարարել է, որ Իրանը կշարունակի նավագնացության ծառայություններ մատուցել Օմանի հետ համակարգմամբ և միջազգային իրավունքին համապատասխան ձևով։

Իրանի փոխարտգործնախարարը հավելել է, որ Թեհրանը համաձայնագրով նախատեսված 60-օրյա ժամանակահատվածում նեղուցով անցնելու համար վճար չի գանձի, սակայն նշել է, որ դրանից հետո կներդրվի ջրային ուղու կառավարման նոր մեխանիզմ, որը կներկայացվի տարածաշրջանի երկրներին։

Խատիբզադեն նաև հայտարարել է, որ ապագա ցանկացած համաձայնագիր պետք է ներառի իրանական բոլոր սառեցված միջոցների ապասառեցումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930