Թրամփը ներկայացրել է իր այն վարկածը, թե ինչպես Ռուսաստանը կարող էր արագորեն գրավել Կիևը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ուկրաինական պատերազմին և խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե ում է «ավելի շատ հարգում»՝ Վլադիմիր Պուտինին, թե՞ Վլադիմիր Զելենսկուն։

Լրագրող Սթիվ Կապուտոյի այն հարցին, թե ինչպես կհամեմատի երկու երկրների առաջնորդներին, Թրամփը նախընտրել է կենտրոնանալ ռազմական գործողությունների սկզբնական փուլի իր նկարագրության վրա՝ նշելով, որ հակամարտությունն, իր կարծիքով, կարող էր ավարտվել հենց առաջին օրերին։

Նա մանրամասն ներկայացրել է 2022 թվականի փետրվարյան իրադարձությունների իր տարբերակը՝ նկարագրելով ռուսական զորքերի առաջխաղացումը դեպի Կիև և հրամանատարության՝ երթուղին փոխելու որոշումը։

«Երբ ամեն ինչ սկսվեց, Պուտինն ուներ հարյուրավոր տանկեր, որոնք մայրուղով՝ բետոնապատ, շատ լավ ու քարի պես ամուր ճանապարհով, շարժվում էին ուղիղ դեպի Կիև։ Ճանապարհի մոտավորապես կեսին նրանք կարող էին տեղում լինել ընդամենը երեք ժամում՝ ընթանալով ժամում մոտ 51 մղոն արագությամբ, ինչը տանկի համար համարյա առավելագույն արագությունն է։

Դուք հավանաբար հիշում եք տանկերի այդ երկար շարասյունը։ Ու մի գեներալ կար, որն, ամենայն հավանականությամբ, արդեն ողջ չէ։ Նա որոշեց ուղիղ Կիև գնալու և պատերազմը հենց առաջին օրն ավարտելու փոխարեն՝ թեքվել դեպի վարելահողերն ու ցեխերը։ Իսկ դրանից քիչ առաջ ուժեղ անձրև էր եկել, և տանկերը պարզապես խրվեցին այդ ցեխի մեջ։

Ես Ուկրաինային Javelin-ներ էի տվել դեռ դրանից առաջ։ Եվ նրանք ոչնչացրին այդ տանկերը։ Բոլորն ապշած էին, թե ի՞նչ է կատարվում։ Քանի որ նրանք արբանյակներ ունեին և տեսնում էին, որ շարասյունը օրերով տեղից չի շարժվում։ Հետո նրանց հարվածեցին օդից ու արբանյակների օգնությամբ։ Նրանք, ըստ էության, թակարդում էին հայտնվել՝ ասես մանրահատակ ավազների մեջ։

Եթե գեներալը պարզապես շարունակեր ընթանալ բետոնե մայրուղով, նրանք չորս ժամում Կիևում կլինեին, և Ուկրաինան ոչինչ չէր ունենա դրան հակադրելու համար։ Պատերազմը կավարտվեր մեկ օրում։ Դա հսկայական սխալ էր։ Եվ սա ցույց է տալիս, թե ինչու է պատերազմը միշտ ռիսկային. որովհետև գեներալի մեկ որոշումը կարող է ամեն ինչ փոխել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հայտարարել է, որ իրեն բավականին խիստ է համարում Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ՝ հերքելով Մոսկվայի հանդեպ «մեղմ քաղաքականություն» վարելու քննադատությունները։ Նա ընդգծել է, որ հակատանկային Javelin համակարգերի մատակարարումները, իր խոսքով, վճռորոշ դեր են խաղացել առաջին հարձակումները հետ մղելու գործում։

Պատասխանելով Պուտինի և Զելենսկու մասին հարցին՝ Թրամփն այդպես էլ հստակ ընտրություն չի կատարել նրանց միջև՝ փոխարենը կենտրոնանալով պատերազմի սկզբի ռազմավարական և մարտական մանրամասների վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930