Բաժիններ՝

6-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան

Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնել 13–ամյա աղջկան։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930