Մակրոնը դեմ է արտահայտվել միգրանտների համար «վերադարձի կենտրոնների» մասին ԵՄ գաղափարին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Եվրոպական միության առաջարկը՝ երրորդ երկրներում ստեղծելու այսպես կոչված «վերադարձի կենտրոններ» այն միգրանտների համար, որոնց ապաստանի տրամադրումը մերժվել է։

ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ նման մոդելը արդյունավետ չի համարում միգրացիոն քաղաքականության համար։ Նրա խոսքով՝ նման կենտրոնները գործնականում չեն աշխատում այնպես, ինչպես դրանցից ակնկալվում է։

Մակրոնը նաև կասկածի տակ է դրել այս նախաձեռնության համապատասխանությունը եվրոպական արժեքներին՝ նշելով, որ վստահ չէ, թե նման մոտեցումն արտացոլում է այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա կառուցված է ԵՄ-ն։

Իր հերթին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես անհամաձայնություն է հայտնել նախաձեռնության հետ, սակայն ընդունել է, որ իր դիրքորոշումը միության երկրների շրջանում փոքրամասնություն է կազմում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930