ԱՄՆ հետախուզությունը զգուշացրել է Իսրայելի կողմից Իրանի հետ խաղաղության համաձայնությունների ձախողման վտանգի մասին. WP
Ամերիկյան հետախուզական ծառայությունները Թրամփի վարչակազմին հայտնել են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, կարող է ձեռնարկել քայլեր, որոնք ընդունակ են ձախողել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հասնելու Վաշինգտոնի ջանքերը։ Դրա մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան գործող և նախկին պաշտոնյաներին։
Ըստ հետախուզական գնահատականների՝ Իսրայելը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները Լիբանանում «Հըզբոլլահի» դեմ, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրում մարտական գործողությունների դադարեցումը վերջերս ստորագրված ամերիկա-իրանական հուշագրի առանցքային տարրերից մեկն է։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Իսրայելում համարում են, որ համաձայնագիրը սահմանափակում է երկրի հնարավորությունները «Հըզբոլլահի» կողմից բխող սպառնալիքներին հակազդելու գործում, իսկ Լիբանանի վերաբերյալ ցանկացած զիջում կարող է երկրի ներսում ընկալվել որպես քաղաքական պարտություն՝ մոտեցող ընտրությունների ֆոնին։
Հետախուզական զեկույցներում նշվում է նաև, որ Նեթանյահուի քաղաքական ապագան մեծապես կապված է Լիբանանի նկատմամբ խիստ դիրքորոշման ցուցադրման և տարածաշրջանում իսրայելական ռազմական ներկայության պահպանման հետ։

