Երկրի հարավին և արևելքին հասցված հարվածների հետևանքով մեկ օրում 47 մարդ է զոհվել. Լիբանանի ԱՆ
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անցած մեկ օրվա ընթացքում ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 47 մարդ, ևս 97-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Գերատեսչության տվյալներով՝ իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածներն ուղղվել են Նաբատիայի նահանգի և Բեկաայի հովտի շրջաններին, որոնք «Հըզբոլլահ» շարժման հենակետային գոտիներն են։ Զոհերի և տուժածների թվում կան կանայք և երեխաներ։
Ավելի վաղ հաղորդվում էր 23 զոհի և ավելի քան 30 վիրավորի մասին, սակայն ուշ զոհերի թիվը ճշգրտվել և ավելացել է։

