Սլովակիան 4 միլիոն եվրո կվճարի ԵՄ միգրացիոն պակտով ներգաղթյալներ ընդունելուց հրաժարվելու համար. Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ երկիրը 2026 թվականին շուրջ 4 միլիոն եվրո կվճարի ԵՄ բյուջե՝ ներգաղթյալների վերաբաշխման մեխանիզմին մասնակցելուց հրաժարվելու համար։

Ըստ նրա՝ կառավարությունը չի աջակցում միգրացիոն պակտը, սակայն այն արդեն ուժի մեջ է մտել, ուստի Սլովակիան կօգտվի ներգաղթյալներ ընդունելու փոխարեն ֆինանսական փոխհատուցում վճարելու հնարավորությունից։

Ֆիցոն նշել է, որ խոսքը տարեկան մոտ 200 ներգաղթյալի մասին է, իսկ վճարի չափը կազմում է 20 հազար եվրո՝ յուրաքանչյուր մերժված մասնակցի համար։

«Ավելի լավ է մենք կատարենք այդ վճարումը, քան ընդունենք ներգաղթյալներին»,- հայտարարել է վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930