Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը
Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնության են հասել ռազմական համագործակցության հարցում: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ երկու երկրների ոլորտային համագործակցության հիմքում ընկած է 2025-ի դեկտեմբերի 18-ին Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության» նիստում ընդունված կանոնակարգը:
Այդ կանոնակարգով կողմերը հայտարարել էին ռազմական ոլորտում կոորդինացման աշխատանքները խորացնելու և լոգիստիկ կարողությունները փոխադարձաբար զարգացնելու մասին:

