«Փյունիկի» համար արդեն խորհրդանիշ դարձած «Փառքի ծառի» մոտ Հենրիխ Մխիթարյանը թողեց իր ձեռքի և ոտքի հետքերը
«Փյունիկի» համար արդեն խորհրդանիշ դարձած «Փառքի ծառի» մոտ Հենրիխ Մխիթարյանը թողեց իր ձեռքի և ոտքի հետքերը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հունիսի 19-ին, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը այցելել է «Փյունիկի» մարզադպրոց։
Այս պահին մեկնարկել է հանդիպումը, որի ընթացքում ցուցադրվելու է Մխիթարյանի կյանքի և կարիերայի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը։ Այնուհետև նախատեսված է բաց հարցազրույց «Փյունիկի» ակադեմիայի սաների և հատուկ հյուրերի մասնակցությամբ, որտեղ կքննարկվեն ֆուտբոլիստի կյանքի, մարզական ուղու, ձեռքբերումների և փորձառության տարբեր դրվագներ։

