Սաթիկ Սեյրանյանը՝ ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ բոլոր նատաշկաներին

«168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը գրել է.

«Բոլոր նատաշկաներին

Արդեն քանի օր է՝ Թուրքիայից ու Ադրբեջանից հաթաթաներ են տալիս հայկական Սյունիքի և ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին: Թվարկեմ, անցնեմ ասելիքիս.

• «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, նախագահ Էրդողանի քաղաքական դաշնակից Դևլեթ Բահչելին հայտարարել է. «Զանգեզուրի միջանցքն իրականում Թուրանական միջանցքն է։ Երբ այն բացվի, թյուրքական աշխարհի վերամիավորման գաղափարը շատ ավելի հստակորեն կուրվագծվի»:

• Օրդուբադում Ադրբեջանը «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ համաժողովն է անցկացնում, ու այնտեղ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը հայտարարել է, որ «յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողը»։ Նրա խոսքով՝ «վերադարձն արևմտյան ադրբեջանցիների օրինական, պատմական և բարոյական իրավունքն է», միաժամանակ պնդելով, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեման Հայաստանին ուղղված տարածքային պահանջ չէ։

• «Արևմտյան Ադրբեջանի համայնք» շինծու միավորման ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարում է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար, և խոսում «արևմտյան ադրբեջանցիների» «հայրենի հողեր» վերադարձի անխուսափելիության մասին՝ հայտարարելով, որ Հայաստանը պետք է ընդունի այդ իրողությունը և պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար:

• Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևին տանում եք Դիլիջան, այն Դիլիջան, որը ծաղկում է նաև Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած նախագծերի ու ներդրումների շնորհիվ, ձեր սիրելի ադրբեջանցիներն առավոտից գիշեր ոռնում են, իբր դա իրենց «պապենական հողն է», ու շուտով իրենց եք հանձնելու նաև Դիլիջանից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող հողերը՝ գյուղեր, անկլավներ…

Մյուսները, այդ թվում՝ ալիևների ու բայրամով-զուլֆուղարովների հայտարարությունները չթվարկեմ, ընկել քննարկում եք, թե ինչի ենք Սամվել Կարապետյանի հարցազրույցը հաջորդ օրը եթեր տվե՞լ: Լավ ենք արել: Հարցեր կա՞ն:

Նատաշկա, դու ավելի լավ կլինի բացատրես՝ «ինտերվյուներդ» անելուց հետո ինչո՞ւ են առանց քեզ հարցնելու որոշում եթեր չտալ: Բա կլիենտդ ասում էր՝ Ալիևին առնչվող կոնֆիդենցիալ դրվագներ էր բացահայտել, նենց բաներ էր ասելու, որ Ադրբեջանը ներսից տրաքելու էր…

Ողորմելի խղճուկնե՛ր, գնացեք սրա՛նց՝ թուրքերին ու ադրբեջանցիներին պատասխանեք, անիմաստ ուշադրություն մի շեղեք: Իհարկե, էդքան դուխ չունեք, ողորմելիներ: Գոնե գնացեք Էյֆելյան աշտարակի տակ հայկական բիբարն ու լոլիկը վաճառեք, ելակն ու վարդերն էլ լֆիկների ու զելենսկիների սուպերմարկետներում տեղավորեք…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930