Տպավորություն է, որ ԱՄՆ–ն կարող է կրկին փոխել մոտեցումն Ուկրաինայի հարցում. Լավրով

Ռուսաստանն այնպիսի զգացողություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է կրկին փոխել իր մոտեցումը Ուկրաինայի կարգավորման հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

«Մենք մտավախություն չունենք։ Մենք զգում ենք, որ կարող է կրկին մոտեցման փոփոխություն տեղի ունենալ, ինչպես դա եղավ Անքորիջի հանդիպումից հետո, որտեղ ձեռք բերվեց փոխըմբռնում», – ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն աջակցում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելու, հները երկարաձգելու, Կիևի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու հատուկ ծրագրեր ընդունելու եղանակով։

«Նրանք իսկապես աջակցում են Ուկրաինային, և ոչ միայն բայդենյան պատժամիջոցների երկարաձգման, այլև սեփական պատժամիջոցների ընդունման, Կիևի ռեժիմի ռազմարդյունաբերական հատվածին աջակցություն ցուցաբերելու Պենտագոնի հատուկ ծրագրերի ընդունման միջոցով», – ասել է նա:

ՌԴ արտգործնախարարը հայտնել է նաև, որ կապի մեջ է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

«Ես կապի մեջ եմ Մարկո Ռուբիոյի հետ, եղել են մի քանի անձնական շփումներ, հեռախոսով պարբերաբար խոսում ենք», – ասել է նա:

Ինչ վերաբերում է ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների՝ ՌԴ այցի ժամկետներին, ապա, Լավրովի խոսքով, դրանք դեռ որոշված չեն:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ը:

Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել է, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»:

Մարտի վերջին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՄՆ-ն մի շարք հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Սակայն ամերիկացի բանակցողներն այժմ զբաղված են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930