«Անկարայում կայանալիք ՆԱՏՕ գագաթնաժողովը շրջադարձային կլինի». Յաշար Գյուլեր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարություններով: Վերջինս անդրադարձել է նաև հուլիսի 7-8-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարն ընդգծել է, որ Անկարայում կայանալիք գագաթնաժողովը սոսկ առաջնորդների հավաք չէ, այլ կարևոր շրջադարձային կետ, որը կձևավորի դաշինքի ապագա ռազմավարական ուղղությունն ու հարմարվողականությունը՝ փոփոխվող անվտանգային միջավայրին։

Գյուլերն ներկայացրել է մաև Թուրքիայի դիրքն ու ներդրումը դաշինքի գործունեության շրջանակներում:

«Թուրքիան ոչ միայն ՆԱՏՕ-ի աշխարհագրական կենտրոններից մեկն է, այլև դաշինքի ռազմավարական մտքի ու օպերատիվ կարողությունների անբաժանելի մասը»:

Վերջինս նաև հավելել է, որ Անկարայի գագաթնաժողովի հաջողության կարևորագույն գործոններից մեկն էլ լինելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարվող «Վստահելի և արդյունքահեն առաջնորդական դիվանագիտությունը»։

Այս համատեքստում Թուրքիայի Պն նախարարն ընդգծել է հետևյալը. «Թուրքիան ունի յուրահատուկ կարգավիճակ՝ շնորհիվ ճգնաժամերի հաղթահարմանը միտված իր նպաստի, երկխոսության խողովակները բաց պահելու և տարածաշրջանային կայունությանն աջակցող մոտեցման»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930