Թուրքիան՝ ամենավտանգավոր երկրաշարժային գոտիներից մեկում

«Միջազգային սեյսմոլոգիական» կենտրոնը հրապարակել է աշխարհի մասշտաբով ամենամեծ սեյսմիկ վտանգ պարունակող ակտիվ գոտիների ցանկը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կենտրոնի զեկույցում ընդգծվում է, որ երկրակեղևի տակ հսկայական քանակությամբ էներգիա կուտակող այս ակտիվ խզվածքները իսկական «ժամացույցային ռումբ» են միլիոնավոր մարդկանց համար, և կուտակվող առաձգական էներգիայի հանկարծակի ազատումը կարող է աղետալի հետևանքների բերել:

Թուրքիայի համար անհանգստացնող է համարվում այն փաստը, որ երկրի մեծ մասի վրա ազդող և անցյալում ավերիչ երկրաշարժերի պատճառ դարձած Հյուսիսանատոլիական խզվածքը ճանաչվել է աշխարհի 5-րդ ամենավտանգավոր խզվածքը:

Ցանկի 1-ին տեղում Ինդոնեզիայի «Սունդա մեգախզվածքն» (Megathrust) է, 2-րդում՝ Ճապոնիայի «Ճապոնական փոսորակը», իսկ 3-րդում՝ Հարավային Ամերիկայում գտնվող «Պերու-Չիլի փոսորակը» և «Ատակամա մեգախզվածքը» (Megathrust):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930