Պատգամավորի 2 թեկնածուներ կալանավորվել են, մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է ընտրակաշառքի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՔԿ-ի հաղորդմամբ՝ նա Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել։

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ 2 ամսով կալանավորվել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը։ Նույն դաշինքի մեկ այլ թեկնածուի՝ Ասատուր Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, կրկին 2 ամսով։

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 17-ին բավարարել էր Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդություններն ու իր իր համաձայնություն էր տվել նշված թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելոը վերաբերյալ։ Նույն օրը ԿԸՀ-ն բավարարել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ միջնորդությունները։ Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Ղազինյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով՝ ընտրակաշառքի նախապատրաստման մեղադրանքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930