Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունիսի 18-ին ԵՄ գագաթնաժողովում հայտարարել է, որ Եվրոպայի ապագան ձևավորվում է Ուկրաինայի պաշտպանության միջոցով, և որ ԵՄ-ի համար անվտանգության լավագույն երաշխիքը կլինի Կիևի արագացված անդամակցությունը կառույցին։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ցանկանում է, որ Ռուսաստանի հետ պատերազմը ավարտվի մինչև այս տարվա վերջ, և կոչ է արել եվրոպական երկրներին աջակցել Կիևին՝ հակաօդային պաշտպանության հրթիռներով և վառելիքով հաջորդ ձմռանը նախապատրաստվելու համար։

X-ի իր էջում մասնակի կրճատումներով հրապարակված իր ելույթի մեջ Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ իր երկիրն «առավել քան որևէ այլ երկիր» արժանի է ԵՄ անդամակցության, քանի որ իր ազատության և անկախության համար մեծ գին է վճարել։

«Եվրոպայի ազատ, միասնական և խաղաղ ապագան որոշվում է Ուկրաինայի պաշտպանության միջոցով։ Սա ցույց է տալիս, թե ինչ բացառիկ իրադրության հետ գործ ունենք»,- ասել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930