Կիվուն երկարաձգեց պայմանագիրն Ինտերի հետ
«Ինտերը» պաշտոնապես երկարաձգել է գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ պայմանագիրը։
Միլանյան ակումբը հայտարարել է, որ 45-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Նախկին համաձայնագիրը գործում էր մինչև 2027 թվականի ամառ։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նոր պայմանագրում ներառված է նաև մինչև 2029 թվականը երկարաձգելու տարբերակ։ Նշվում էր, որ ռումինացի մասնագետի տարեկան աշխատավարձը կազմում է 4 միլիոն եվրո։
Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2025 թվականի հունիսին։ Նրա գլխավորությամբ միլանյան ակումբը դարձել է Իտալիայի չեմպիոն և նվաճել երկրի գավաթը։ Մինչ «Ինտեր» տեղափոխվելը նա գլխավորում էր «Պարման»։
ArmSport

