Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է պայմանների պահպանման դեպքում ԱՄՆ-ի հետ հուշագրին համաձայնելու մասին

Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է որոշակի պայմանների պահպանման և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի դիրքորոշումների հաշվառմամբ Իրանի և ԱՄՆ նախագահների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը համաձայնելու մասին, հաղորդում է Pars Today-ը։

Նա նշել է, որ որոշումն ընդունվել է պետության շահերի և «դիմադրության ճակատի» պաշտպանության շրջանակում Իրանի նախագահի ստանձնած պարտավորությունների հիման վրա, թեև ինքն ի սկզբանե այլ դիրքորոշում է ունեցել։

Իրանի գերագույն առաջնորդի ուղերձում ընդգծվում է, որ համաձայնության հասնելու գործընթացն ուղեկցվել է իրանցի բանակցողների ակտիվ աշխատանքով, ինչպես նաև նշվում է, որ ամերիկյան կողմը կիրառել է ճնշման տարբեր լծակներ՝ պայմանավորվածությունների ձեռքբերումն արագացնելու համար։

Այաթոլլա Խամենեին ընդգծել է, որ Իրանը սպասելու է ամրագրված պայմանների խիստ կատարմանը և չի ընդունի համաձայնագիրը վերանայելու կամ ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ պահանջներ առաջադրելու փորձերը։

«Ես, սկզբունքորեն, այլ կարծիքի էի, սակայն, հաշվի առնելով այն պարտավորությունները, որոնք հարգարժան նախագահը՝ որպես Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ, իր և խորհրդի մյուս անդամների անունից ստանձնել է իրանցի ժողովրդի իրավունքների ու դիմադրության ճակատի պաշտպանության հարցում և ստանձնել է դրա պատասխանատվությունը, ես տվել եմ իմ թույլտվությունը»,- նշել է Իրանի գերագույն առաջնորդը։

«Այս պահից սկսած մենք, այսինքն՝ դուք՝ հպարտ ժողովուրդդ, և ես, սպասելու ենք պայմանավորված պայմանների կատարմանը։ Սակայն, ինքնին հասկանալի է, որ առաջիկա առերես բանակցությունները չեն նշանակելու թշնամու տեսակետի ընդունում»,- հավելել է Իրանի գերագույն առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930