ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է իրանական ծովային նավագնացության շրջափակման դադարեցման մասին
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանձնարարականին համապատասխան՝ դադարեցնում է իրանական նավահանգիստների և ափամերձ շրջանների հետ կապված ծովային նավագնացության արգելափակման բոլոր գործողությունները։
CENTCOM-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան ուժերն այլևս չեն խոչընդոտում Պարսից և Օմանի ծոցերում իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող նավերի տեղաշարժը։
«Այսօր ԱՄՆ ուժերը, նախագահի հանձնարարականով, վերացրել են իրանական նավահանգիստներ և ափամերձ շրջաններ մտնող ու այնտեղից դուրս եկող ամբողջ ծովային նավագնացության շրջափակումը։ Ամերիկյան ուժերը չեն խոչընդոտում Պարսից և Օմանի ծոցերում իրանական նավահանգիստներ նավերի տարանցմանը։ ԱՄՆ զինված ուժերի կողմից շրջափակման ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումները դադարեցված են։ Մեր խոշոր ռազմանավերը կմնան տարածաշրջանում՝ երաշխավորելու համար, որ համաձայնագրի բոլոր ասպեկտները պահպանվում են, կատարվում և մնում են լիարժեք ուժի մեջ»,- ասված է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ հստակեցվում է, որ ամերիկյան ռազմական նավերը կշարունակեն իրենց ներկայությունը տարածաշրջանում՝ համաձայնագրի պայմանների կատարումը վերահսկելու և բոլոր կողմերի դրա պահպանումն ապահովելու համար։

